Մակքեյնը կոչ է անում զենք տրամադրել Ուկրաինային

17:13     16 մարտի, 2015

Ամերիկացի սենատոր-հանրապետական Ջոն Մակքեյնը, ելույթ ունենալով ուկրաինական 1+1 հեռուստաալիքի ТСН հաղորդմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին ցուցադրում է իր ռազմական ուժը՝ առաջ շարժելով ՆԱՏՕ-ի սահմանները դեպի արևելք, դեպի ՌԴ սահմանները և ասել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է «Վլադիմիր Պուտինին ստիպել վճարել»: 

 Իր ելույթի վերջում Մակքեյնն ասել է, որ Ուկրաինայի ռազմական հզորությունն ուժեղացնելու միակ ելքը Կիևին շուտափույթ զենք տրամադրելն է, իսկ ուկրաինացիներին չօգնելը կլինի ամերիկյան պատմության ամենախայտառակ էջերից մեկը.

“Կոնգրեսի անդամները` հանրապետականները և դեմոկրատները, ամբողջ ուժով համոզում էին, որ Ուկրաինային պետք է զենք տրամադրել: Իսկ Ուկրաինային այժմ հարկավոր է նաև տնտեսական օգնություն, քանի որ այդ հակամարտությունը հսկայական ռեսուրսներ է տանում: Պուտինի վրա ազդելու շատ մեթոդներ կան, եթե, իհարկե, դա անելու համար մեր մեջ քաջություն ունենանք: Եվրոպացիները ոչինչ չեն անի, մինչև ԱՄՆ-ը չսկսի», - նշել է Մակքեյնը:




© armedia.am