Ին՞չ տեղի կունենա, եթե Իրանը վերադառնա նավթային շուկա

16:15     16 մարտի, 2015

Այսօր Բրենթը (Brent) նավթի գինը հասցրել է բարելը 54 դոլարի, այն գտնվում է իր  ամենացածր կետում արդեն մեկ ամիս: Պատճառը համաշխարհային նավթային պաշարների ծավալների ավելացումն է և Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որի արդյունքում Իրանը կարող է հնարավորություն ստանալ մեծացնել նավթի արտահանումը:

Արևմտյան ուժերը Թեհրանի կողմից որոշ զիջումների հույս ունեն, ինչը հնարավորություն կտա համաձայնության գալ միջուկային բանակցությունների հարցում, արդյունքում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել:

Պետք է նշել, որ Բրենթն ապրիլին նավթի վաճառքի գները իջեցնելու է 1.34 դոլարով` այն հասցնելով 53.33 դոլարի: Ամերիկյան հում նավթի գինը նվազել է` հասնելով 43.57 դոլարի, նախկինում այն վաճառվում էր 44.50 դոլարով:

Նավթային պատերազմում առավելություն է ձեռք բերել Չինաստանը, քանի որ այն կուտակում է նավթային պաշարներ ի հաշիվ վառելիքի ցածր գնի: Սակայն որոշ մասնագետներ պնդում են, որ Չինաստանը նավթային նոր պաշարներով հագեցած կլինի միայն տարեվերջին, մինչ այդ դեռևս ներմուծման կարիք կունենա:

Եթե Իրանին թույլ տան նորից իր նավթային ներուժով վերադառնալ շուկա, ապա կխթանվի առաջարկը: Ներկայումս OPEC երկրները, չնայած ցածր գներին, կարողանում են բավարարել շուկայի պահանջարկը: Իրանի վերադարձը շուկա նշանակում է, որ OPEC-ը շուկայի իր մասնաբաժինը կկիսի իսլամական հանրապետության հետ: Այս դեպքում չի բացառվում, որ գներն ավելի կնվազեն, քանի որ այս դեպքում կավելանա առաջարկը: Սակայն չի բացառվում նաև, որ  OPEC-ը կպակասեցնի արտահանման իր ծավալները՝ նպաստելով վառելիքի գնի աճին:


© armedia.am