Մարտի 15-ին Բուխարեստի Հայոց կենտրոնում տեղի ունեցավ բանախոսություն` նվիրված Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Միջոցառումը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց թեմի, Ռումինիայի Հայոց միության և Ռումինիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով: Այս մասին հաղորդում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, ռումինահայ «Արարատ» հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը, պատմաբան Էդուարդ Անտոնյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներակայացուցիչներ: