ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է անկախ փորձագիտական խումբ ստեղծելու մասին, որտեղ ներգրավված մասնագետները կուսումնասիրեն ՄԱԿ-ի թվով երկրորդ գլխավոր քարտուղար Դագա Համարշելդայի մահվան հանգամանքները (1961թ.):
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Մոհամեդ Օտմանը՝ հայտնի իրավաբան Տանզանիայից: Հանձնաժողովն իր աշխատանքները կսկսի մարտի 30-ից, իսկ վերջնական զեկույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կհանձնի ոչ ուշ, քան 2015 թվականի հունիսի 30-ը: