Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան մտադիր է հրաժարական տալ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Բուտբան նշել է, որ դեռևս հրաժարականի մասին պաշտոնական դիմում չի գրել, միայն տեղեկացրել է նախագահին վարչապետի պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին:
Հրաժարական տալու իր մտադրությունը Բուտբան բացատրել է այն հանգամանքով, որ «վարչապետի լիազորությունները փոխանցվել են նախագահի աշխատակազմին»: «Իմ աշխատանքի մեջ այլևս իմաստ չկա»,- հայտարարել է քաղաքական գործիչը: