ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կհանվեն միայն այն դեպքում, երբ Ղրիմը վերադարձվի Ուկրաինային: Այս մասին փոխանցում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը:
Փսակին հերթական անգամ ընդգծել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները:
Նա նաև անդրադարձել է «Ղրիմ. վերադարձ հայրենիք» ֆիլմին: Փսակին նշել է, որ «Ռուսաստանի նախագահն այդ ֆիլմում խոստովանել է, որ Ռուսաստանը միջամտել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին»: