Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան (TAPI) գազատարի երկարությունը կլինի 1814կմ: Այն Թուրքմենստանի հարավ-արևելքով կանցնի Աֆղանստան, Հերաթ և Կանդահար քաղաքների միջով` Պակիստան, այնուհետև Կվետտա և Մուլթան քաղաքների միջով կհասնի Հնդկաստանի Փենջաբ նահանգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի, որի համար ստեղծվել է TAPI Pipeline Company Limited կոնսորցիումը:
Թուրքմենստանը բնական գազի իր պաշարներով գրավում է չորրորդ տեղը Ռուսաստանից, Իրանից և Քաթարից հետո: Գազատարի հզորությունը կլինի տարեկան ավելի քան 38մլրդ խոր.մ կամ օրական 90մլն խոր.մ: Դրանից 14 միլիոնը կգնի Աֆղանստանը, իսկ 38-ական միլիոն` Հնդկաստանը և Պակիստանը: