Շուտով բոլոր չինական ընտանիքներին կթույլատրեն երկու երեխա ունենալ, հայտարարել է ՉԺՀ վարչապետ լի Կեցյանը, հաղորդում է ԲիԲիՍի-ն.
2013թ.-ին արդեն մի փոքր թեթևացրել էին «մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականությունը, երբ չին իշխանությունները թույլատրեցին երկու երեխա ունենալ այն դեպքում, եթե ծնողներից մեկը իր ընտանիքի միակ զավակն էր:
Հիշեցնենք, որ Չինաստանը մտցրեց «մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականությունը 1970-ականներին` բնակչության թվի բուռն աճը զսպելու նպատակով: Ըստ այդ քաղաքականության, քաղաքաբնակ զույգերի մեծ մասը կարող էին ունենալ միայն մեկ երեխա, իսկ գյուղաբնակներին` երկու երեխա այն դեպքում, եթե առաջնեկն աղջիկ էր: