Եգիպտական դատարանը Մուսուլման եղբայրների հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադիին մահապատժի է դատապարտել: Այս մասին փոխանցում է BBC News-ը:
Կահիրեի քրեական դատարանը մարտի 16-ին մահվան դատավճիռ է կայացրել Մուսուլման եղբայրների ևս 13 առաջնորդների նկատմամբ: Վերջիններս մեղադրվում են մասսայկան անկարգությունների հրահրման, ոստիկանական բաժանմունքների և եկեղեցիների հրդեհման մեջ:
Նշենք, որ 2014թ. սեպտեմբերին եգիպտական դատարանը Բադիին և նրա 36 կողմնակիցներին ցմահ բանտարկության էր դատապարտել: