Իրաքի փոխնախագահ Այադ Ալաուին հայտարարել է, որ Սադամ Հուսեյնին գահընկեց անողները բարոյական պարտք ունեն Իրաքի նկատմամբ և պետք է օգնեն վերջինիս իսլամիստների դեմ պայքարում: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Ալաուին նաև նշել է, որ ինքն Իրաքում Իրանի ազդեցության աճի վտանգավոր լինելու հարցում համակարծիք է քուրդ առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:
Նշենք, որ քուրդ առաջնորդը համոզված է, որ ԻՊ դեմ կռվող շիա աշխարհազորայինները, որոնց հովանավորում է Իրանը, կարող են ավելի մեծ խնդիրներ ստեղծել երկրի համար, քան ջիհադիստները:
Նշենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում մոտ 20 հազար աշխարհազորայիններ և իրաքյան բանակի 3 հազար զինծառայողներ փորձում են իսլամիստներին դուրս մղել իրաքյան Տիգրիտ քաղաքից: