Վերջերս Գելըփ ինստիտուտի կատարած հարցումների հրապարակած արդյունքներով, ամերիկացիները Ռուսաստանը համարում են իրենց թիվ մեկ թշնամին: Լուրերի ծրագրերի նյույորքյան պրոդյուսեր Ռիչարդ Ուոքերի (սա նրա մականունն է) կարծիքով, սա ցուցադրում է Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից ձեռք բերված հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աննախադեպ բարձր աստիճանը, հաղորդում է oko-planet.su-ն:
ԱՄՆ-ի և Բրիտանիայի` Մինսկի բանակցություններին չմասնակցելու գլխավոր նպատակն այն էր, որ նրանք չեն ցանկանում խնդրի ռազմական լուծմանը այլընտրանք տեսնել, ցանկանում են հասնել Ռուսաստանի թուլացմանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է շատ չար թշնամու կերպար: Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում Ռուսաստանի և Պուտինի մասին բացասական տեղեկատվության ուղղակի հեղեղ է թափվում, մասնավորապես` «ռուսական ռմբակոծիչները թռչում են Բրիտանիայի օդային տարածքի սհմանների մոտակայքում», «Ռուսաստանը մտադիր է ներխուժել Բալթյան երկրներ և Մոլդովա» և այլն:
Իսկ ամերիկյան հասարակությանն ընդհանրապես չի հաղորդվում այն մասին, որ Վաշինգտոնի և գյուղատնտեսական հատվածում կորպորատիվ հսկաների («Մոնսանտո» և «Դյուպոն», որոնք կապված են գենամոդիֆիկացված կուլտուրաներ աճեցնելու հետ) միջև դաշինքը թույլ է տվել վերահսկողություն ստանալ Եվրոպայում ամենապտղաբեր` տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրերի հասնող հողերի նկատմամբ, որոնք պատկանում են Ուկրաինային:
«Այսօր մեր առաջնորդները մի «հրեշ» են ստեղծել: Նրա անունն է Վլադիմիր Պուտին: Իսկ մենք հավատում ենք, որ Պուտինն իրականում կարող էր ողջ աշխարհի համար վերջին հույսը լինել: Մի մարդ, որը կլիներ Արևմուտքի փրկիչը, այլ ոչ թե կործանողը», գրում է «The Barnes Review» ամսագրի գլխավոր խմբագիր Փոլ Էնջըլը:
Այս ամսագիրը 2015թ. Պուտինին հայտարարել է «Տարվա մարդ»: «Մենք աղոթում ենք, որ մեր առաջնորդները վերջապես հասկանան, որ Ռուսաստանի դեմ սադրանքները կարող են պատերազմի հանգեցնել, որն անխուսափելիորեն կավարտվի Միացյալ Նահանգների լրիվ ոչնչացմամբ», - եզրափակում է Էնջըլը: