Ադրբեջանում նավթամթերքի արտահանումը կրճատվել է

20:16     17 մարտի, 2015

Հունվար - փետրվար ամիսներին նավթամթերքի արտահանումը 8 տոկոսով կրճատվել է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Ամենաշատը կրճատվել է   մազութի արտադրությունը` 99.5 տոկոսով, այն կազմել է ընդամենը 20 տոննա: Քսուկային յուղերի արտադրությունը կրճատվել է 65.8 տոկոսով՝ կազմելով 2.6 հազար տոննա: Հանքաձյութը կրճատվել է 53.4 տոկոսով՝ կազմելով 19.7 հազար տոննա, կերոսինը կրճատվել է 7.9 տոկոսով՝ կազմելով 106.6 հազար տոննա:

Սրան զուգահեռ հունվար - փետրվարին 0.7 տոկոսով աճել է  ավտոմեքենաների դիզելային վառելիքի արտադրությունը,  36.4 տոկոսով աճել է նաև բենզինի արտադրությունը (աղբյուրը՝ haqqin.az):

Չնայած նավթամթերքի որոշ տեսակների արտադրության ավելացմանը, նավթարդյունաբերության և արտահանման ոլորտում երկիրը մեծ խնդիրներ ունի: Միջազգային շուկայում նավթի գների բարձրացման միտումներ առաջիկայում չկան: Սա պայմանավորված է մի քանի գործոնով: Առաջինն OPEC-ի՝ նավթի գները ցածր պահելու քաղաքականությունն է և երկրորդ՝ Արևմուտքի բանակցություններն Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ: Նավթային պատերազմը մեծ հաշվով բավականին թանկ է նստում Ադրբեջանի` որպես ոչ-OPEC երկրի վրա`հաշվի առնելով, որ երկրի բյուջեի 60 տոկոսը կազմում է նաթի արտահանումը, իսկ գները անկում են ապրում օրական կտրվածքով:


© armedia.am