Մարտի 17-ին Երևանում կայացած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը՝ խոսելով հայերեն:
«Շնորհակալություն» բառից հետո Չարնեցկին շարունակել է. «Մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի երկար պատմություն և մեծ մշակութային ժառանգություն: Մենք ողջունում ենք հպարտ հայ ազգը և հիշում Ձեր ողբերգության 100-րդ տարելիցի մասին»,- ասել է նա: