Նեթանյահուի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

09:42     18 մարտի, 2015

Իսրայելական աջակողմյան Լիկուդ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում առաջ է անցել իր հակառակորդներից՝ մեծացնելով իր առաջնորդ Բենյամին Նեթանյահուի՝ կառավարություն կազմելու և երրորդ անգամ անընդմեջ վարչապետ դառնալու հնարավորությունը: Այս մասին փոխանցում է  РИА Новости-ն՝ հղում անելով Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներին:

Այսպես, Լիկուդը ստացել է ընտրողների ձայների 23.73 տոկոսը: 19.06 տոկոսով երկրորդ տեղում է վերջինիս հիմնական մրցակից ձախակողմյան Սիոնիստական ճամբարը, իսկ երրորդում ՝ Միասնական արաբական ցուցակը ձայների 9.63 տոկոսով:

Նշենք, որ Նաթանյահուն արդեն իր կուսակիցներին հայտնել է «մեծ հաղթանակի » մասին և սկսել է կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններ վարել իր համախոհների հետ:  


© armedia.am