Մեքսիկայում տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը

10:32     18 մարտի, 2015

Մարտի 14-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացած` Մեքսիկայի և ԱՄՆ Արևմտյան ափի հայ համայնքների համատեղ հանդիսությամբ պաշտոնապես մեկնարկեցին Մեքսիկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, հաղորդում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Միջոցառման ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց Մեքսիկայում 2015թ. մարտից նոյեմբեր ամիսներին նախատեսված միջոցառումների ծրագիրը:

Մարտի 15-ին Մեխիկոյի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցվեց Սուրբ պատարագ, որը նախագահում էր Մեքսիկայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Նորբերտո Ռիվերան: Իսկ պատարագի ավարտին Մեքսիկայի հայ համայնքի անունից Մեխիկո քաղաքին նվիրվեց հայկական խաչքար, որն այսուհետև կպահպանվի Քաղաքակրթությունների Մեքսիկայի ազգային թանգարանում:


© armedia.am