Ճապոնիայի իշխանությունները մտադիր են շահագործումից հանել երկրում գործող հիսուն ատոմային էլեկտրակայաններից հինգը, ինչից հետո կդադարեցվի ևս երկու էներգաբլոկի աշխատանքը: Այս մասին հաղորդում է Sputnik-ը:
Ատոմակայանները շահագործումից հանելու հիմնական պատճառը դրանց հին լինելն է, ինչն էլ հասարակության մոտ մշտական վտանգի ու անհանգստության պատճառ է դառնում: Հիշեցնենք, որ դրանք կառուցվել են 1974-1975 թվականներին: