Սպիտակ տուն թունավոր նյութով ծրար է ուղարկվել

11:45     18 մարտի, 2015

Երկուշաբթի օրը փոստով ծրար է ստացվել Սպիտակ տուն, որը, համաձայն նախնական տվյալների, թունավորված է եղել ցիանիդ կոչվող թունավոր նյութով: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ գաղտնի ծառայություններին:

Ծրարի նախնական հետազոտությունը չի հայտնաբերել որևէ թունավոր նյութ, սակայն հաջորդ օրն անցկացված կրկնակի հետազոտությունը հաստատել է, որ այն ցիանիդ է պարունակում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ գաղտնի ծառայություններից հրաժարվել են պարզաբանել, թե ինչն է նրանց ստիպել կրկնակի փորձաքննություն իրականացնել, և թե ում է ուղղված եղել նամակը:

Կատարվում է հետաքննություն:


© armedia.am