TANAP նախագծի շրջանակներում Վրաստանում կկատարվի 2 մլրդ դոլարի ներդրում

15:10     18 մարտի, 2015

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կարողացան ողջ աշխարհին ցույց տալ տարածաշրջանային համագործակցության հաջող մոդելի ստեղծման հնարավորությունը ոչ միայն էներգետիկ ոլորտում: Այս մասին Կարսում կայացած Անդրանատոլիական (TANAP) գազատարի հիմարկեքի միջոցառման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Ըստ Մարգվելաշվիլիի՝ «Անդրանատոլիական գազատարի» նախագիծը կլինի հաջող, քանի որ երեք երկրների միջև առկա են հաջող համագործակցության օրինակներ մի քանի ուղղություններով:

«Կարևոր է, որ հարավկովկասյան խողովակաշարի ընդլայնումը հանդիսանում է Շահ-Դենիզի երկրորդ փուլի առանցքային նախագծերից մեկը: Պետք է նշել, որ Շահ-Դենիզի երկրորդ փուլը և «Հարավային միջանցքի» նախագծերը ենթադրում են տասնյակ միլիարդավոր դոլարնների ներդրումներ: Ակնկալվում է նաև, որ 2 մլրդ դոլար ուղղակիորեն կներդրվի Վրաստանում: Հարավկովկասյան գազատարի ընդլայնման արդյունքում երկրորւմ կբացվեն նոր աշխատատեղեր, լրացուցիչ ներդրումներ կարվեն Վրաստանի նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներում… Նախագիծը զգալիորեն կնպաստի մի կողմից տարածաշրջանի, մյուս կողմից՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը:

Էներգետիկ անվտանգության ապահովումը բավական մեծ արդիականություն է ստացել ստեղծված անկայուն քաղաքական իրադրությունում, երբ զգալիորեն մեծացել է էնեգետիկայի քաղաքական ազդեցության և որպես ազդեցության լծակ այն օգտագործելու վտանգը»,- հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:

Ըատ նախագահի՝ Վրաստանը եղել և մնում է Եվոպայի և Ասիայի դարպասը, որը երկար տարիների ընթացքում իրականացնում է նման կարևոր դեր:

Ելույթի ընթացքում Մարգվելաշվիլին ուշադրություն է դարձրել նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաջող առևտրատնտեսական համագործակցությանը: Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի համար, նախորդ տարվա տվյալներով, եղել են առաջին և երկրորդ առևտրային գործընկերները: Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ առկա է առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու պոտենցիալ:

«Պետք է նշել, որ էներգետիկ ոլորտում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հաջող համագործակցությունը հանդիսանում է լավ հիմք Կասպյան շրջանի այլ երկրների հետ բանակցությունների խորացման և հստակ ծրագրեր նախաձեռնելու համար: Հստակ է, որ տարածաշրջանի երկրների համար համագործակցության խորացումը կարևոր է էներգետիկ անվտանգության ամրապնդման և էներգետիկ պոտենցիալի ամբողջական իրացման տեսանկյունից, քանի որ հենց նման սերտ համագործակցությունը կարող է դառնալ Եվրամիության համար էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման և էներգետիկ անվտանգության պայման»,- հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին: 


© armedia.am