Ճապոնիան հետազոտական մոդուլ կուղարկի դեպի Մերկուրի

14:34     18 մարտի, 2015

Այդ մոդուլը նոր տվյալներ կհավաքի Մերկուրիի ձևավորման գործընթացների ուսումնասիրման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ճապոնիայի JAXA աէրոտիեզերական հետազոտական ինստիտուտի մասնագետները պնդում են, որ սարքի արձակումը տեղի կունենա հաջորդ տարի:

Այս մոդուլի մշակումը BepiColombo նախագծի մի մասն է հանդիսանում, որի վրա աշխատում են Եվրոպական տիեզերական գործակալության, Ճապոնիայի և Ռուսաստանի մասնագետները: Ռուսաստանը մասնակցում է մինի-կայանի կառուցմանը, որը Մերկուրի կուղևորվի ճապոնական մոդուլի հետ միասին: Սարքերը Մերկուրիի ուղեծիր կհասնեն և մոլորակից 400կմ հեռավորության վրա կմոտենան 2024թ.:


© armedia.am