Սիրիական հակամարտության կարգավորումը հնարավոր կդառնա միայն բանակցությունների սեղանի շուրջ: Նման համոզմունք է հայտնել Գերմանիայի արտգործնխարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է գերմանական Suedeutsche Zeitung թերթը:
«Բռնությանը վերջ տալու համար քաղաքական որոշում գտնելու միակ ճանապարհը բանակցությունները վերսկսելն է, անգամ եթե դրա համար անհրաժեշտ լինի բանակցել Ասադի վարչակարգի դեմ» հայտարարել է Շտայնմայերը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Ասադի հետ բանակցելու պատրաստակամություն հայտնել էր նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: