Ամերիկայի ժողովուրդների բոլիվիական ալյանսի անդամները իրենց աջակցությունն են հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքին դիմակայելու հարցում: Նրանք Վաշինգտոնին կոչ են արել անհապաղ դադարեցնել «ագրեսիան այս լատինաամերիկյան երկրի կառավարության և ժողովրդի դեմ»: Այս մասին լատինաամերիկյան 9 երկների ներկայացուցիչներ հայտարարել են երեքշաբթի՝ մարտի 17-ին, Կարակասում գումարված ալյանսի արտահերթ նիստի ժամանակ, հաղորտում է Тасс-ը:
Ալյանսի անդամները նաև կոչ են արել ԱՄՆ-ի նախագահ Օբամային չեղյալ հայտարարել իր հրամանագիրը այն մասին, որ «Վենեսուելան ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար լուրջ վտանգ է ներկայացնում»:
Ամերիկայի ժողովուրդների բոլիվիական ալյանսը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների առևտրա-տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է 2004թ. Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի և Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կողմից: