Հաղթանակի շքերթին կմասնակցեն հետևյալ պետությունների ղեկավարները

14:57     18 մարտի, 2015

Նախնական տվյալներով, մայիսի 9-ն Մոսկվայում, Մեծ Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին կմասնակցեն ավելի քան 30 պետությունների ղեկավարներ: Այդ պետությունների թվում են՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Եգիպտոսը, Հունաստանը, Վիետնամը, Նիդերլանդները, Իսրայելը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը, Իտալիան, Չեխիան, Սլովակիան, Արգենտինան և այլն, հաղորդում է aif.ru-ն:

Այդ օրը Մոսկվա հաստատ չեն գալու Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ղեկավարները:


© armedia.am