ԵՄ-ում տարաձայնությունները ՌԴ դեմ պատժամիջոցների հարցում գնալով խորանում են

16:39     18 մարտի, 2015

Եվրամիությունում ձևավորվել է հակառուսական պատժամիջոցների դեմ 7 երկրների բլոկ: Այս մասին գրում է  Bloomberg գործակալությունը: Այսպես,  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը դեմ են  Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը, Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան և Իսպանիան:

Bloomberg-ը բացատրում է, որ այդ եզրակացություններն արվել են Կրեմլ այցելությունների վերլուծությունից: Այսպես՝ փետրվարի վերջին Մոսկվա է ժամանել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, մարտի սկզբին՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, իսկ ապրիլին Մոսկվա է պատրաստվում ժամանել Հունաստանի կառավարության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը:

 

Ինչ վերաբերում է Հունգարիային, Սլովակիային, Ավստրիային և Իսպանիային, այս երկրները, գործակալության պնդմամբ, նախկինում էլ հանդես են եկել Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումների դեմ:

 

Նշենք, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով։ Պատժամիջոցների երկարաձգման կամ նոր պատժամիջոցների ընդունման համար անհարաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը:


© armedia.am