Եվրամիությունը Հայաստանի հետ քննարկում է համագործակցության զարգացման հեռանկարները` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առնչությամբ Հայաստանի ստանձնած այլ պարտավորությունները: Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը` Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիակազմ նիստի ժամանակ:
«ԵՄ-ն պետք է ճկունություն դրսևորի, հարմարվի նոր իրավիճակներին և այն ճգնաժամերին, որոնք ի հայտ են գալիս անդամ պետություններում», - նշել է եվրահանձնակատարը:
Վերջինս հավելել է նաև, որ ԵՄ-ն ձգտում է հիմնական գործընկեր դառնալ հարևանության քաղաքականության բոլոր պետությունների հետ՝ ճանաչելով վերջիններիս՝ սեփական քաղաքականությունն իրականացնելու իրավունքը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հանը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը մարդու իրավունքների ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: