ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ մարտի 17-ի տվյալներով` համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել երեք կուսակցություն` Կոմունիստական կուսակցությունն ու «Շարժում-88» կուսակցությունը` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ, հաղորդում է «Արցախպրես»-ը:
Հանրապետության 11 ընտրատարածքներից 9-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 19 քաղաքացիներ:
Երկուական թեկնածուներ առաջադրել են «Ազատ Հայրենիք» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունները», 3-ը` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 7-ը՝ «Շարժում-88» կուսակցությունը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 10-ն անկուսակցական են: Առաջադրումների մասին ավելի մանրամասն տեղեկություններ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի դիմումների վերջնաժամկետին հաջորդող օրը` մարտի 20-ին: