ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում կայացել է Արցախի «Ազգային վիճակախաղի» 2-րդ խաղարկության շահումների հերթական խմբաքանակի հանձնումը ՀՀ 46 քաղաքացիների: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:
Արցախի «Ազգային վիճակախաղի» 2-րդ խաղարկության մրցանակային ֆոնդն այս տարի կազմել է 350 շահում` արցախյան արտադրության ձեռագործ գորգեր, թթենու փայտից պատրաստված 20 և 30 լիտրանոց տակառիկներով թթի օղի և բնակարան Ստեփանակերտում:
Վիճակախաղի ողջ հասույթը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ուղղվելու է Արցախի համայնքների զարգացմանը, հայրենադարձության ծրագրերի իրականացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: