«Հայաստան 1915-Օսվենցիմ 1945. փոքր ազգեր և մեծ ուժեր» խորագրով հիշատակի միջոցառում Հարվարդի համալսարանում

16:50     18 մարտի, 2015

Մարտի 25-ին Հարվարդի համալսարանի Քենեդու Կառավարման դպրոցում տեղի կունենա «Հայաստան 1915-Օսվենցիմ 1945. փոքր ազգեր և մեծ ուժեր» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա և Օսվենցիմի 70-ամյա տարելիցներին: Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:  

Միջոցառումն իրականացվելու է Հարվարդի` Քենեդու դպրոցի եվրոպական ակումբի, Հարվարդի քոլեջի հայ ուսանողների ասոցիացիայի, Հարվարդի հայագիտության Մաշտոցի ամբիոնի և Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիցիայի կողմից:

Միջոցառման շրջանակում տեղի կունենան քննարկումներ նվիրված Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի փոխկապակցվածությանը, նրանց միջև առկա ուղիղ կապերին, նմանություններին և տարբերություններին, վերջիններիս նկատմամբ ժխտողական քաղաքականությանը և ցեղասպանությունների իրակացման հարցում համաշխարհային ուժերի ունեցած դերակատարմանը:


© armedia.am