ԱՄՆ Կոնգրեսի 40 անդամներ ներկայացրել են Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

09:59     19 մարտի, 2015

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ ներկայացրել են Հայոց ցեղասպանության հանդեպ ճշմարտության եւ արդարության մասին բանաձևը, հաղորդում է «Asbarez »-ը։

Ներկայացման ժամանակ ելույթ են ունեցել կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը, Ադամ Շիֆը, Դևիդ Վալադաոն, Ֆրենկ Փալոնը եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Փաստաթուղթը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կառուցողական, արդար, եւ տևական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի եւ դրա հետեւանքների լիակատար ճանաչման վրա։ Բանաձեւը պետք է նաեւ հաստատի այս միջազգային հանցագործության արդար եւ համապարփակ փաստերի արձանագրումը։

Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե 100-րդ տարելիցին Կոնգրեսի անդամներն ու նախագահը հնարավորություն եւ պարտավորություն ունեն հստակ ազդակ ուղարկել, որ«մենք երբեք չենք մոռանա զոհվածների մասին, եւ մարդկության դեմ այդ հանցագործությունը կանվանենք ինչպես կա, ցեղասպանություն»։


© armedia.am