Հռոմի պապը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ում

11:35     19 մարտի, 2015

Հռոմի պապ Ֆրանցիսկն այս տարվա սեպտեմբերին ելույթ կունենա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի ժամանակ: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:

«Հռոմի պապը ՄԱԿ-ի կենտրոնատեղի կայցելի սեպտեմբերի 25-ին: Այցի ընթացքում Պապ Ֆրանցիսկը  ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Գլխավոր քարտուղարի և Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ: Նա նաև կմասնակցի ՄԱԿ-ի աշխատակիցների ընդհանուր ժողովին»,- հայտարարել է Հակը:

Հռոմի պապի այցը համաշխարհային այս կազմակերպության կենտրոնակայան բավականին հազվադեպ է: Վերջին անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ելույթ էր ունեցել ՄԱԿ-ում 2008թ.: Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քաղաքական քննարկումների ժամանակ Հռոմի պապի վերջին ելույթը եղել է 1995թ.:


© armedia.am