Հարավային Կորեայի ոչ կառավարական հասարակական կազմակերպությունները կոչ են արել իրենց իշխանություններին` հրաժարվել տեղադրել ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համալիրն իրենց երկրի տարածքում, հաղորդում է vz.ru-ն:
«Դա կոչնչացնի խաղաղությունը հյուսիսարևելյան Ասիայում, այդ թվում` Կորեական թերակղզում և վնաս կհասցնի Հարավային Կորեայի ու Չինաստանի միջև հարաբերություններին», մեջբերում է հարավկորեական Ռենհապ գործակալությունը 120 ՀԿ-ների հայտարարության տեքստը, հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն:
THAAD տեղադրելու ծրագրերը խիստ բացասական արձագանք են ստացել նաև ՉԺՀ կողմից: Չինացիների կարծիքով, դա Վաշինգտոնին թույլ կտա ռազմական օբյեկտների մասին տեղեկատվության հավաքում իրականացնել ոչ միայն Հյուսիսային Կորեայի, այլ նաև Չինաստանի տարածքում: