Եվրաինտեգրման ինդեքսով Ադրբեջանը հայտնվել է վերջին հորիզոնականում

12:22     19 մարտի, 2015

Եվրամիությունը հրապարակել է ԱլԳ անդամ երկրների եվրաինտեգրման ինդեքսը: Նախորդ տարվա վերջին և այս տարվա առաջին ամիսներին Արևելյան գործընկերության երկրներում տեղի ունեցած զարգացումներն ամփոփող ինդեքսի համաձայն, Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում կատարած բարեփոխումներով Հայաստանը 4-րդ տեղում է:

«Հայաստանի ամենակարևոր և ակնհայտ փորձարկումը կապված էր 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Այն լուրջ ազդակ դարձավ` հասկանալու համար, թե որքանով է Հայաստանը պատրաստ մոտենալ Եվրամիությանը», - ասված է զեկույցում։

Արևելյան գործընկերության երկրների եվրոպականացումը հաշվող այս ինդեքսն արձանագրում է, որ գործընկերության անդամ 6 երկրներից 3-ը` Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան,  հստակ եվրոպական նկրտումներ ունեն, մինչդեռ Հայաստանը պակաս ակնհայտ ձգտումներ ունեն դեպի ԵՄ:

Նշենք, որ Ադրբեջանը եվրաիտեգրման ինդեքսով զբաղեցնում է վերջին տեղը:



© armedia.am