Ցեղասպանության մասին պատմող «1915» ֆիլմի թրեյլերը արդեն համացանցում է

15:50     19 մարտի, 2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «1915» ֆիլմի ստեղծագործական խումբը հանդիսատեսի դատին է ներկայացրել ֆիլմի թրեյլերը, ինչպես նաև պաշտոնական  պոստերը:

82 րոպե տևողությամբ հոգեբանական այս թրիլերի ռեժիսորը և սցենարի հեղինակը Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանն են, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակը հայտնի ամերիկացի երաժիշտ Սերժ Թանկյանն է:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 17-ին, իսկ հայկական կինոէկրաններին այն կհայտնվի ապրիլ 25-ից:

Արմեդիա ՏՎԳ-ին հետ զրույցում Կարին Հովհաննիսյանը  նշել է, որ այս Ֆիլմը պարզապես կինոյի գործ չէ: «Այն նոր լույս է սփռում մարդկության ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության վրա»,-ասել է Հովհաննիսյանը: 


© armedia.am