Ռուսաստանը չի մասնակցի Ղրիմի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը

12:07     19 մարտի, 2015

Մարտի 19-ի երեկոյան կկայանա ՄԱԿ-ի ԱԽ ոչ պաշտոնական հանդիպումը Ղրիմի հարցով: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում հայտնել են, որ Ռուսաստանը չի մասնակցի այդ հանդիպմանը` այն անվանելով «հակաարդյունավետ և սադրիչ» միջոցառում, որը ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների ոլորտին չի վերաբերվում, հաղորդում է rbc.ua-ն: Ի դեպ, նման ձևաչափի հանդիպումներին, որտեղ մասնավոր կարգով կարծիքներ են փոխանակվում հրավիրված անձանց մասնակցությամբ, ՄԱԿ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայությունը պարտադիր չէ:


© armedia.am