ԱՄՆ Սենատի 74 օրենսդիրներ նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերինն՝ կոչ անելով անհանգստություն հայտնել Թուրքիայում «ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն անարգելու» կապակցությամբ: Նրանք կոչ են անում Քերիին հանդես գալ մամուլի ազատության ոտնահարումների դեմ ՆԱՏՕ-ի միակ մուսուլմանական դաշնակցի երկրում, որն ակտիվացրել է ճնշումներն այլախոհության նկատմամբ, գրում է Today’s Zaman-ը:ԱՄՆ Սենատի 74 օրենսդիրներ նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերինն՝ կոչ անելով անհանգստություն հայտնել Թուրքիայում «ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն անարգելու» կապակցությամբ: Նրանք կոչ են անում Քերիին հանդես գալ մամուլի ազատության ոտնահարումների դեմ ՆԱՏՕ-ի միակ մուսուլմանական դաշնակցի երկրում, որն ակտիվացրել է ճնշումներն այլախոհության նկատմամբ, գրում է Today’s Zaman-ը:
«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական խախտումների կապակցությամբ», - գրել են ամերիկացի 74 սենատորները ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում: Նշենք, որ այս նամակը Թուրքիային վերաբերող առաջին փաստաթուղթն է, որի տակ այսքան շատ սենատորներ են ստորագրել: Սենատորնեը հիշեցրել են Քերիին այն կոռուպցիոն մեղադրանքների մասին, որոնք առաջադրվել են թուրք մի շարք նախարարների, իշխանամետ գործարարների և անգամ Էրդողանի որդու նկատմամբ:
Մի քանի շաբաթ առաջ Ներկայացուցիչների պալատի 90 անդամներ ևս կոչ արեցին Քերիին իր ձայնը բարձրացնել Թուրքիայի մամուլի ազատությանն աջակցելու համար: Այս նամակը քննադատության զանգվածային ալիք բարձրացրեց թուրք քաղաքական գործիչների և իշխանամետ ԶԼՄ-ների շրջանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն անգամ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին «վարձկաններ» անվանեց, իշխանամետ մամուլը գրեց, որ նամակը ստորագրած սենատորները կաշառվել են: ԱՄՆ օրենսդիրներից ոմանք հրապարակավ հերքեցին այս մեղադրանքները:
Այն անգամ ևս ակնկալվում է, որ ԱՄՆ սենատորների նամակը նմանատիպ ալիք կբարձրացնի Թուրքիայում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրն աստիճանաբար թևակոխում է նախընտրական շրջան, երբ թուրք գործիչները սովորաբար ուժեղացնում են հակաամերիկյան հռետորաբանությունը:
2013 թվականի դեկտեմբերի կոռուպցիոն սկանդալից հետո թուրքական իշխանություններն զգալիորեն ուժեղացրել են ճնշումները ԶԼՄ-ների նկատմամբ: Ավելի քան 10 հայտնի լրագրողներ այս պահին բանտարկության մեջ են: «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության՝ մամուլի ազատությանը վերաբերող վերջին զեկույցում 180 երկրների շարքում Թուրքիան հայտնվել է 149-րդ հորիզոնականում: Իսկ Freedom House-ն իր զեկույցում Թուրքիան բնութագրել է որպես «ոչ ազատ» երկիր: