Հայաստանն իր աշխարհարագրական դիրքով և տարածաշրջանում առկա քաղաքական խնդիրներով տնտեսական կյանքի որոշ ասպեկտներով գերազանցում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) մյուս երկրներին: ԱլԳ տնտեսական ցուցանիշների համեմատությունն օգնում է պարզել Հայաստանի տնտեսության դիրքը ԱլԳ երկրների շարքում՝ հենվելով տնտեսական որոշ ցուցանիշների վրա: Իհարկե ավելի խորը վերլուծության համար անհրաժեշտ կլիներ պարզել ներկայացված ցուցանիշների ձևավորման վրա ազդող գործոնները, սակայն տվյալ հետազոտության շրջանակներում ցուցանիշները միայն քննարկվում են համեմատության կարգով: Այսպիսով աղյուսակ 1-ը ներկայացնում է ԱլԳ երկրների տնտեսությունը բնութագրող հիմնական ցուցանիշները:
Աղյուսակ 1. ԱլԳ երկրների տնտեսական վիճակագրություն
Տնտ. Ցուց. |
Հայաստան |
Ադրբեջան |
Վրաստան |
Մոլդովա |
Բելառուս |
Ուկրաինա |
Բնակ. |
3.3 մլն |
9.3 մլն |
4.5 մլն |
3.6 մլն |
9.5 մլն |
45.5 մլն |
ՀՆԱ |
$ 20.61 մլդ |
$ 102.7 մլդ |
$ 27.6 մլդ |
$ 13.3մլդ |
$ 149 մլդ |
$3336.8 մլդ |
ՀՆԱ աճ |
4.6 % |
5.8 % |
3.2 % |
8.9 % |
0.9 % |
0.1 % |
ՀՆԱ/մարդ |
$ 6.3 |
$ 11.044 |
$ 6.145 |
$ 3.736 |
$ 15.75 |
$ 7.423 |
ՕՈւՆ |
$ 370 մլն |
$ 2.6 մլդ |
$ 1.0 մլդ |
$ 231 մլն |
$ 2.2մլդ |
$ 3.8 մլդ |
ՏԱԻ |
67.1 |
61.0 |
73.0 |
57.5 |
49.8 |
46.9 |
(Աղբյուրը՝ Heritage)
Բնակ. – Բնակչություն
ՕՈւՆ – Օտարերկրյա ուղղակի նրեդրումներ
ՏԱԻ- Տնտեսական ազատության ինդեքս
Տվյալները վերցված են «Heritage» հիմնադրամից և «World Book» համաշխարհային վիճակագրական տվյալներ ապահովող տեղեկատվական կենտրոնից: Ըստ աղբյուրների՝ ներկայացված են 2013թ.-ի տվյալները, որոնք տպագրվել են 2014թ.-ի սեպտեմբերին:
Հայաստանը, ունենալով թվով ամենաքիչ բնակչությունն ԱլԳ երկրների շարքում իր ՀՆԱ-ով ավելի բարձր ցուցանիշ ունի, քան օրինակ՝ Մոլդովան, որի ՀՆԱ-ն 7.31 միլիարդ դոլարով ավելի քիչ է՝ չնայած այն բանին, որ Մոլդովայի բնակչությունը 300 հազարով ավելի է Հայաստանի բնակչությունից: ՀՆԱ-ի աճով նույնպես Հայաստանը գտնվում է առաջատար դիրքում՝ զիջելով միայն Ադրբեջանին և Մոլդովային: ՀՆԱ-ն մեկ մարդու հաշվով գրավում է միջանկյալ դիրք, ավելի ցածր ցուցանիշներ են գրանցվել Վրաստանի և Մոլդովայի մոտ: Ներդրումային պատկերը ճիշտ պատկերացնելու համար հաշվարկվել է երկրների ներդրումների հարաբերական ցուցնիշը ՀՆԱ-ի հաշվով: Այսպիսով, Հայաստանում ներդրումները կազմել են ՀՆԱ-ի 1.8 %-ը, որը մյուս երկների հետ համեմատությամբ գրավում է երրորդ տեղը Վրաստանից և Ադրբեջանից հետո՝ 3.6%-ով և 2.5%-ով համապատասխանաբար: Չորրոդ տեղում է Մոլդովան 1.7%-ով, այնուհետև Բելառուսը՝ 1.47% և Ուկրաինան ընդամենը՝ 0.1%: Չնայած, բացարձակ արժեքով Ուկրաինայում ներդրումների մակարդակն ամենաբարձրն է, սակայն, ինչպես երևում է, ՀՆԱ-ի հաշվով այն շատ չնչին տոկոս է կազմում: Ինչ վերաբերում է տնտեսության ազատության գործակցին, ապա Հայաստանը գերազանցում է բոլոր 4 երկրներին իր բարձր ցուցանիշով (67.1)՝ զիջելով միայն Վրաստաին 5.9 միավորով: Այս ցուցանիշը բնութագրում է երկրի տնտեսական և բիզնես միջավայրը, նաև օգնում է պատկերացում կազմել սոցիալական կյանքի որակի մասին:
Ամփոփելով տվյալները՝ կարելի է ասել, որ Հայաստանը ԱլԳ մյուս երկրների համեմատությամբ բավական բարձր ցուցանիշներ է գրանցել ՀՆԱ-ի աճի տեմպերով, ներդրումների քանակով և հատկապես տնտեսության ազատության գործակցով: Հայաստանը, ունենալով արտաքին քաղաքան և աշխարհագրական բազամաթիվ խնդիրներ, տնտեսական իր ցուցանիշներով շատ ավելի բարձր դիրք է զբաղեցնում ԱլԳ երկրների շարքում, քան օրինակ՝ Ուկրաինան և Բելառուսը իրենց բնական ռեսուրսների անհամեմատ գերազանցությամբ, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում` նաև բաց ծով դուրս գալու հնարավորությամբ, ինչը կարևոր գործոն է երկրի տնտեսության զարգացման համար: