ԱՄՆ-ը կմարզի ուկրաինական բանակի զինծառայողներին

15:12     19 մարտի, 2015

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել Ուկրաինայի ազգային գվարդիայի զինվորներին առաջիկայում մարզելու մասին: Այս մասին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած զրույցի ժամանակ:

«Ջոզեֆ Բայդենը հայտնել է  առաջիկայում Ուկրաինայի ազգային գվարդիայի 780 զինծառայողների մարզելու` ԱՄՆ-ի նախագահի որոշման մասին»,-ասվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տարածած հայտարարության մասին:


© armedia.am