Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է. Դավիթ Բաբայան

15:59     19 մարտի, 2015

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակն արդեն մի քանի օր է լարված է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Վերջինիս փոխանցմամբ՝ մի քանի օր է լարվածությունը շարունակվում է, հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը:

«Մնացած հարցերի կապակցությամբ խորհուրդ կտամ սպասել ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարությանը», - ասել է Դավիթ Բաբայանը:


© armedia.am