Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ

16:52     19 մարտի, 2015

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է gov.am-ը: Ուղերձում ասված է.

«Խորապես վշտացած եմ պետական քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ:

Վլադիմիր Դարբինյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով:

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Վլադիմիր Դարբինյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»:


© armedia.am