ԼՂՀ վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերն ամփոփվել են մեկ տեղեկատուի կազմում

17:07     19 մարտի, 2015

Արցախի գիտական կենտրոնի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների համագործակցության արդյունքում՝ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում հրատարակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարՀակոբ Ղահրամանյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի» տեղեկատուն: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:

«Ելնելով Արցախի հանրապետության ներուժի գնահատման և նրա հետագա զարգացումն արագացնելու անհրաժեշտությունից՝ փորձ եմ արել մշակել և ամփոփել ԼՂՀ վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերը՝ նպատակ ունենալով հանրությանը մատուցել ամփոփ տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա ընդհանուր պատկերացում կազմել հանրապետության շրջանների, քաղաքների, համայնքների և գյուղերի մասին»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է նախարարը:


© armedia.am