ԱՄՆ-ի 16 հայկական կազմակերպություններ միասնական նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այն հորդորում է ընդունել Հայաստան այցելելու վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և մասնակցել ս.թ. մայիսի 7-9-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Վաշինգտոնում կայանալիք միջոցառումներին:
Նամակում նախագահին կոչ է արվում նաև մասնակցել ԱՄՆ-ի Ազգային մայր տաճարում մայիսի 7-ին մատուցվող պատարագին: