«Պապենական հետքեր». Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Բուենոս Այրեսում

17:37     19 մարտի, 2015

Ապրիլի 7-ին Բուենոս Այրեսում կբացվի արգենտինացի լուսանկարիչ Անալիա Պերոնայի լուսանկարչական ցուցահանդեսը` «Պապենական հետքեր» խորագրով: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում անելով diarioarmenia.org.ar կայքին:

Ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հանդես կգան համայնքի նշանավոր արտիստներ՝ երգչուհի Վալերիա Չերեքյանը և դուդուկահար Գագիկ Գասպարյանը:


© armedia.am