Արցախում ժենգյալով հացի փառատոն կանցկացվի

20:57     19 մարտի, 2015

Այս տարի առաջին անգամ Արցախում կանցկացվի ժենգյալով հացի փառատոն: Փառատոնը կկայանա ապրիլի 29-ին՝ Ծաղկաշատ գյուղում, իսկ արդեն ավանդական դարձած հացի փառատոնը կանցկացվի աշնանը՝ բերքահավաքից հետո, հայտնում է «Հայերն այսօր»-ը:

Ժենգյալով հացը  ղարաբաղյան խոհանոցի ուտեստներից է: Որոշ շրջաններում այն կոչվում է նաև պինջարով հաց՝ հացի մեջ օգտագործած պինջարի  (եղինջի) շնորհիվ:


© armedia.am