Այսօր ժամը 18.00-ին ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և քաղաքացիների առաջադրման ժամկետը:
Համամասնական ընտրակարգով ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակներ են ներկայացրել 7 կուսակցություններ` Կոմունիստական, Շարժում-88, Ազգային վերածնունդ, Արցախի ժողովրդավարական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Ազատ Հայրենիք, Խաղաղություն և զարգացում կուսակցությունները:
ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության բոլոր ընտրատարածքներում ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 քաղաքացիներ, նրանցից 27-ը՝ ինքնաառաջադրման ձևով: 3 թեկնածու առաջադրել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` Ազատ Հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` Ազգային վերածնունդ կուսակցությունը, 7-ը՝ Շարժում-88 կուսակցությունը: