Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Bloomberg պարբերականի լրագրողի տված հարցին, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:
«Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարար Օհանյանը: