ԻՊ ստանձնել է Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

09:23     20 մարտի, 2015

Թունիսի «Բարդո» թանգարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Խմբավորումը համապատասխան հայտարարություն է տարածել, որտեղ ահաբեկչություն իրականացրած գրոհայիններին անվանում է «Իսլամական պետության ասպետներ»:

Թունիսի նախագահի վարչակազմում հայտարարում են, որ ահաբեկչության առնչությամբ ձերբակալվել է 9 մարդ: Խոշոր քաղաքներում ուժեղացվել են անվտանգության միջոցները:

Մարտի 18-ին Թունիսի «Բարդո» թանգարանում զինված հարձակման հետևանքով զոհվել է 23 հոգի: 

 


© armedia.am