ԵՄ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում փոխզիջումային որոշում է ընդունել
Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ կիրականացվեն Մինսկի պայմանավորվածությունները: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է BBC-ին: .
Խոսքն էներգետիկայի, ֆինանսական և պաշտպանության ոլորտների վերաբերող պատժամիջոցների մասին է, որոնց ժամկետը լրանում է այս տարվա հունիսին:
ԵՄ գագաթաժողովի այս որոշումը փոխզիջումային բնույթ է կրում, քանի որ ԵՄ անդամ 28 երկրների միջև ՌԴ դեմ պատժամիջոցների հարցում լուրջ տարաձայնություններ կան: Այսպես, Ավստիան, Հունաստանը, Իսպանիան, Սլովակիան և Հունգարիան կտրականապես դեմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը, իսկ Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Բալթյան և Սկանդինավյան երկրները հանդես են գալիս պատժամիջոցները խստացնելու դիրքերից: