Ռուսաստանը Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ ԱԽ

11:00     20 մարտի, 2015

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել բանաձևի նախագիծ՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերի պահպանման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:

«Մենք բանաձևի շատ կարճ նախագիծ ենք դրել շրջանառության մեջ», - նշել է Չուրկինը՝ հավելելով, որ փաստաթուղթը կոչված է հերթական անգամ ցույց տալու Մինսկի համաձայնագրերի կարևորությունը:


© armedia.am