ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ժամանել է Աստանա: Այսօր կկայանա ՌԴ նախագահ Պուտինի, Ղազախստանի նախագահ Նազարբաևի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հանդիպումը:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում են երեք երկրների առևտրա-տնտեսական հարաբերություններին, համաշխարհային տնտեսական գործընթացներին ու դրանց ազդեցությանը երեք երկրների տնտեսական հարաբերությունների վրա:
Նախատեսվում է քննարկել նաև իրավիճակն Ուկրաինայում:
Հանդիպումն իսկզբանե նշանակված էր մարտի 12-ին, սակայն հետաձգվել «նախագահների խիտ գրաֆիկի պատճառով», պարզաբանել է Ղազախստանի նախագահ խոսնակ Դաուրեն Աբաևը։