ԵՄ գագաթաժողովի շրջանակներում Հունաստանի կառավարությունը պարտավորություն է ստանձնել ներկայացնել բարեփոխումների ամբողջական ցանկը, որը կոչված է դուրս բերել երկիրը ճգնաժամից: Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախմբի ղեկավարների համատեղ հայտարարությունում:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների հետ երեք ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված: Քննարկումների օրակարգում բարեփոխումների դիմաց Հունաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցն էր:
Հունաստանի ընդհանուր պարտքը կազմում է 320 մլրդ եվրո: Փետրվարին Եվրախումբը սահմանել է անհրաժեշտ բարեփոխումները և երկարաձգել Հունաստանի աջակցության ծրագիրը մինչև 2015թ հունիս: Մինչդեռ երկրի նոր կառավարությունը դեմ է այն տնտեսումներին, որոնք անհրաժեշտ են ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հունաստանը չի ստանա որևէ աջակցություն, առանց պահանջվող բարեփոխումներն իրականացնելու: