Ջեյմս Ուորլիքը քննադատել է նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիան

14:16     20 մարտի, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դատապարտել է նախօրեին Ադրբեջանի և ԼՂՀ սահմանին տեղի ունեցած հրադադարի խախտումը:

«Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունները ողբերգական են և խախտում են հրադադարի ռեժիմը: Մինչ կողմերը մեղադրում են մեկը մյուսին, գործողությունները վնասում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Ուորլիքն իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ 3 զինծառայող: Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Դիվերսիոն կողմը ոչնչացվել էր` տալով 12 զոհ:


© armedia.am